Մատչելիության հղումներ

Հունաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ պայմանով


Հունաստանը հայտարարել է, թե պատրաստ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Անկարան զերծ մնա «սադրանքներից, ապօրինի քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից»։ «Թուրքիայի այդ քայլերին կհետևի Եվրոպայի համապատասխան արձագանքը»,- այսօր հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո։

Հայտարարությունը հնչել է Թուրքիայի արտգործնախարարի՝ հաջորդ շաբաթ Աթենք կատարելիք այցի նախաշեմին, որի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցները կքննարկեն հարաբերություններում առկա սուր խնդիրները, այդ թվում՝ Միջերկրական ծովի՝ էներգակիրներով հարուստ արևելյան հատվածի պատկանելիության հարցը։

Անցած տարվանից սրված հարաբերությունները կարգավորելու համար շաբաթներ առաջ Հունաստանի արտգործնախարարն էր մեկնել Անկարա, սակայն Չավուշօղլուի հետ նրա ասուլիսը վերածվել էր սկանդալի․ երկու արտգործնախարարները սկսել էին հրապարակավ մեղադրել ու սպառնալիքներ հնչեցնել միմյանց հասցեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG