Մատչելիության հղումներ

Էրդողանը հունիսի 16-ին կայցելի Շուշի` մասնակցելու դպրոցի հիմնարկեքի արարողությանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 15-ին կժամանի Բաքու, հաջորդ օրն էլ՝ Շուշի, որտեղ նրա մասնակցությամբ տեղի կունենա Թուրքիայի կառավարության ֆինանսավորմամբ կառուցվող դպրոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Այս մասին այսօր Թուրքիայի ազգային կրթության նախարար Զիա Սելջուկի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Թե ինչ դպրոցի մասին է խոսքը՝ չի հստակեցվում։

«Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպությունը հայտարարել էր Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին։ Նախագիծը քննարկելու նպատակով կառույցի պաշտոնական պատվիրակությունը ժամանել էր Բաքու և հանդիպել Ադրբեջանի իշխանությունների հետ։ «Գորշ գայլերի» գործունեությունը իր երկրի տարածքում ավելի վաղ արգելել էր Ֆրանսիայի կառավարությունը՝ պնդելով, որ այդ կազմակերպությունը խտրականություն և ատելություն է տարածում, իսկ դրա անդամները ներգրավված են բռնի գործողություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG