Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 15-ին կժամանի Բաքու, հաջորդ օրն էլ՝ Շուշի։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Հունիսի 15-ին սպասվում է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան։ Ակնկալվում է, որ հաջորդ օրը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կայցելեն Շուշի քաղաք», - աղբյուրի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Անցած ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով Շուշին պաշտոնապես հռչակվել է երկրի մշակութային մայրաքաղաք։ Փաստաթղթում նշվում է, որ որոշման նպատակն է «վերականգնել քաղաքի պատմական դեմքը, մշակութային ավանդույթները»: