Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 140-ով՝ հասնելով 222 հազար 409-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 308-ով և հասել 212 հազար 265-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 503 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 72 հազար 615-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 416-ի, ևս 1079 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 649 մարդ։