Մատչելիության հղումներ

Կրեմլը խորհուրդ է տալիս Պուտին-Բայդեն հանդիպումից անհարկի սպասելիքներ չունենալ


Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների՝ հաջորդ ամիս կայանալիք հանդիպումից առաջ պաշտոնական Մոսկվան կոչ է անում անհարկի լավատեսություն չցուցաբերել։ Այսօր մոսկվացի լրագրողներին այդ մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հազիվ թե արժե ակնկալել, որ առաջին իսկ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի փոխըմբռնում ձեռք բերել խորքային անհամաձայնություն առաջացնող հարցերում։ Մյուս կողմից, կիրառական առումով սա շատ կարևոր հանդիպում է լինելու», - հայտարարում է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը կհանդիպեն Ժնևում՝ հունիսի 16-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG