Մատչելիության հղումներ

Ստեղծված իրավիճակի պայմաններում կարևոր է դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել խորացումը. նախագահը՝ Զարիֆին


Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում չափազանց կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը, հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունելով ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր ու բարեկամ հարևան:

Արմեն Սարգսյանը, նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, անդրադարձել է նաև ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին և սահմանային իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով նոր սպառնալիք է ստեղծում ողջ տարածաշրջանի համար:

Արտգործնախարար Զարիֆը շեշտել է, որ Իրանը կողմնակից է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը և պատրաստ է հնարավոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Շեշտելով իր երկրի շահագրգռվածությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում՝ նա նշել է, որ Իրանը կարևորում է հարգանքը միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ:

Հայաստանի նախագահն ու Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաև հայ-իրանական երկկողմ օրակարգին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանի առջև ծառացած նոր մարտահրավերները պարտադրում են աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախագահ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG