Մատչելիության հղումներ

Անջեյ Դուդայի խոսքով` ՆԱՏՕ-ում «բավարար տեղ կա Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար»


ՆԱՏՕ-ն բավարար ներուժ ունի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունն ապահովելու համար, այսօր Թբիլիսիում՝ Վրաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի օրը, նման հայտարարությամբ հանդես եկավ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Ես ցանկանում եմ հստակորեն բարձրաձայնել` Միացյալ Եվրոպայում և Հյուսիսատլանտյան դաշինքում բավարար տեղ կա Եվրոպայի արևելքում գտնվող մեր բարեկամների՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար։ Հատկապես այդ փուլում մենք պետք է բաց պահենք ՆԱՏՕ-ի դռները», - հայտարարում էր Լեհաստանի նախագահը Թբիլիսիի կենտրոնում Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարությունների ժամանակ։

Թբիլիսի կատարած այցի շրջանակներում Դուդան մասնակցել է նաև Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինկսու հիշատակին նվիրված արարողությանը։ Կաչինսկին Լեհաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2005-ից 2010 թվականներին։ Նա զոհվել էր 2010-ի ապրիլին՝ Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG