Մատչելիության հղումներ

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի


Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի, Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում:

Նախարարությունը նաև նշում է, որ պատվաստված քաղաքացիների համար էլ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:

Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է Armed E-Health համակարգում և ունի QR կոդ:

Հայաստանում այժմ կիրառվում է երեք տեսակի պատվաստանյութ․ AstraZeneca-ով և Coronavak-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18 տարեկանից բարձր բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

XS
SM
MD
LG