Մատչելիության հղումներ

Քոչարյանը չի բացառում հետընտրական գործընթացները, «եթե իշխանությունը փորձի կեղծել ընտրությունները»


Եթե իշխանությունը փորձի կեղծել ընտրություններն, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս՝ անհամաչափ, եթե իշխանությունը փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրություններն, այո՛, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ։ Ուրեմն այս իրավիճակում բոլորը պետք է դա գիտակցեն», - ասաց Քոչարյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով․ - «Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»։

Հարցին՝ եթե նման բան լինի, ինքը կլինի՞ այն ուժերից մեկը, որ կգեներացնի նման գործընթացը, Քոչարյանը պատասխանեց․ - «Այո՛, իհարկե»։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններևը նախատեսված են հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։

XS
SM
MD
LG