Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը հաջորդ տարվա ամռանը կամուսնանա Քերրի Սիմոնդզի հետ


Քերրի Սիմոնդզը և Բորիս Ջոնսոնը, Մանչեսթեր, արխիվ
Քերրի Սիմոնդզը և Բորիս Ջոնսոնը, Մանչեսթեր, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է հաջորդ տարվա ամռանն ամուսնանալ իր ընկերուհի Քերրի Սիմոնդզի հետ:

Զույգն արդեն հրավերներ է ուղարկել ազգականներին և բարեկամներին: Հարսանիքը պետք է տեղի ունենա 2022 թվականի հուլիսի 30-ին:

Ջոնսոնը և Սիմոնդզը 2020 թվականի փետրվարին են հայտնել ամուսնանալու ցանկության մասին:

56-ամյա Ջոնսոնը և 33-ամյա Սիմոնդզը 2019 թվականից են միասին ապրում Բրիտանիայի վարչապետի նստավայրում, որը գտնվում է Լոնդոնում Downing Street 10 հասցեում:

Անցյալ տարի նրանք տղա են ունեցել, որին անվանել են Ուիլֆրիդ Լոուրի Նիքոլաս Ջոնսոն:

Բորիս Ջոնսոնը նախորդ ամուսնությունից Մարինա Ուիլերի հետ ունի 4 երեխա: Նրանք բաժանվել են 2018-ին:

Մինչ այդ նա ամուսնացած էր Ալեգրա Մոսթին-Օուենի հետ, ուստի Քերրի Սիմոնդզը կլինի Բրիտանիայի վարչապետի երրորդ կինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG