Մատչելիության հղումներ

Պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են, այսօր դրանք կշարունակվեն Ֆիզուլիի շրջանում


Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Ծառայությունը հիշեցնում է, որ աշխատանքները դադարեցված էին մայիսի 4-ից:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG