Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը «չի տիրապետում որևէ տվյալի Իրանում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ»


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ չի տիրապետում որևէ տվյալի Իրանում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ: Այս մասին Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հիշեցնելով, որ նախօրեին ևս տվյալ հարցը մեկնաբանել էր տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան:

Գերատեսչությունը նշում է, որ այսօր հայտարարություն է տարածել Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը՝ հերքելով և կեղծ ու անհիմն որակելով որոշ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել:

«Հավելենք, որ խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեռ ամիսներ առաջ, քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել», - ասված է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Նշենք, որ ըստ վերոհիշյալ լուրերի՝ հայ զինվորներն Իրանի տարածքում են հայտնվել 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG