Մատչելիության հղումներ

Moderna-ի և BioNTech-ի ղեկավարները, ևս 7 անձ, այդ թվում՝ Նուբար Աֆեյանը դարձել են դոլարային միլիարդատեր


Moderna և BioNTech ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև ևս յոթ անձ, ովքեր կապ ունեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության հետ, դարձել են դոլարային միլիարդատեր, այս մասին հայտնում է Oxfam-ը՝ աղքատության դեմ պայքարի հարցերով միջազգային ասոցիացիան։

Oxfam-ը վկայակոչում է իրավապաշտպան և բժշկական կազմակերպություններին միավորող People Vaccineʼs Alliance -ի տվյալները։ Կազմակերպության հաշվարկներով՝ ամերիկյան Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելի դրամական կարողությունը հասել է 4,3 միլիարդ դոլարի, BioNTech-ի ղեկավար Ուղուր Շահինինը՝ մինչև 4 միլիարդ դոլարի։

Նոր միլիարդատերերի ցուցակում հայտնված անձանցից է նաև Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ հայազգի Նուբար Աֆեյանը, նրա կարողությունները գնահատվում է 1,9 միլիարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG