Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով՝ հասնելով 221 հազար 880-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 371-ով և հասել 210 հազար 835-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 138 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 57 հազար 145-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 386-ի, ևս 1073 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 586 մարդ։