Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետեր Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն այսօր հանդիպել են Մոսկվայում: Բանակցություններից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:
«Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության և համատեղ նախագծերի իրագործման հարցեր, առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ուժերը համատեղելու հնարավորությանը», - հայտարարել է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Ալի Ասադովը Միխայիլ Միշուստինին առաջարկել է «հարմար ժամանակաշրջանում պաշտոնական այց կատարել Ադրբեջան»: