Մատչելիության հղումներ

Տեսանյութում ադրբեջանցի զինվորների արարքներում բացահայտ են հանցագործության հատկանիշները, շեշտում է օմբուդսմենը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի սահմանագոտում զրուցում է ՀՀ ԶՈՒ զինծառայողների հետ, մայիս, 2021թ․
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի սահմանագոտում զրուցում է ՀՀ ԶՈՒ զինծառայողների հետ, մայիս, 2021թ․

Մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի Զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտարարում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով․ - «Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգնման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում»:

«Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին», - գրում է օմբուդսմենը Ֆեյսբուքում։

Երեկ ուշ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց՝ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Հիշյալ տեսանյութում պատկերված է, թե ինչպես են ադրբեջանցի մի քանի տասնյակ զինվորականներ քաշքշելով, հարվածելով դուրս մղում մի քանի հայ զինծառայողների ինչ-որ տարածքից՝ հայտարարելով, թե դա իրենց հողն է։ Միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG