Մատչելիության հղումներ

Արցախի նախագահի հավաստմամբ` ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, ուր կարևոր դեր են ունենալու պայմանագրայինները


Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցությանը:

«Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ:

Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է նա՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG