Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան կժամանի ԵԽԽՎ հատուկ զեկուցողը՝ ուսումնասիրելու հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքները


ԵԽԽՎ լոգոն, արխիվ
ԵԽԽՎ լոգոն, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով վաղը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցող Փոլ Գավանը։

«Փոլ Գավանը Հայաստան կայցելի Միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հանձնաժողովի հանձնարարությամբ մայիսի 19-22-ը, և նրա առաքելության նպատակն է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստումը», - ասված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Կառույցը նշում է, որ Գավանը նույն առաքելությամբ կայցելի նաև Ադրբեջան՝ ամռանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG