Մատչելիության հղումներ

Զասը հավաստիացրել է, որ կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծման քայլերին


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը:

Անվտանգության խորհրդից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն:

Նրանք քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG