Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը կիրակի օրը հեռախոսազրույցում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրությունում:

«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Լը Դրիանը խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցության մասին և շեշտել Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

XS
SM
MD
LG