Մատչելիության հղումներ

Պետքարտուղար Բլինքենը մասնակցելու է «Արկտիկայի խորհրդի» նիստին, նախատեսված է նրա առաջին հանդիպումը Լավրովի հետ


Մայիսի 16-ին մեկնարկում է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հնգօրյա այցը Դանիա, Իսլանդիա և Գրենլանդիա։ Այդ ընթացքում նա մասնակցելու է «Արկտիկայի խորհրդի» նիստին ու առաջին անգամ հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավովի հետ։ Պետքարուղարի այցի օրակարգի մասին մայիսի 14-ին հայտնել է պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

«Արկտիկայի խորհրդի» նիստը, որին անդամակցում է ութ երկիր, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում տեղի է ունենալու մայիսի 19-ին։ Բլինքենը երկկողմ հանդիպումներ է ունենալու խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների, այդ թվում` Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի առանցքային հարցերը։

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները անցած ապրիլին հայտնել էին, որ Ռուսաստանը Արկտիկայում ձգտում է մեծացնել իր տնտեսական ու ռազմական ներկայությունը։

Արկտիկայի խորհրդում ընդգրկված են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG