Թուրքիայի նախագահը խոստացել է աջակցել պաղեստինցիներին այնպես, ինչպես Ադրբեջանին էր աջակցում ղարաբաղյան վերջին պատերազմում։ «Մենք կաջակցենք Երուսաղեմին ու պաղեստինյան մյուս քաղաքներին նույն պատրաստակամությամբ, որ Ադրբեջանին էինք օգնում՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար»,- այսօր հայտարարել է Ռեջեփ Էրդողանը իշխող կուսակցութան նիստում։
«Թուրքիան երբեք չի հանդուրժի Իսրայելի հարձակումները պաղեստինցիների հանդեպ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով,- «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել Երուսաղեմում խաղաղություն հաստատելու համար՝ Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված բանաձևերին համապատասխան»։
Ավելի վաղ Էրդողանն այս հարցը քննարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջարկելով միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել այդ տարածաշրջան՝ պաղստինցիներին պաշտպանելու համար։ Էրդողանը հույս էր հայտնել, որ «Թուրքիան և Ռուսաստանը սերտորեն կհամագործակցեն այս հարցերի շուրջ ՄԱԿ-ի հարթակներում»։