Մատչելիության հղումներ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Պորտոյում


ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարեց Չեմպիոնների լիգաի եզրափակիչը Պորտուգալիայում անցկացնելու որոշման մասին:

Եզրափակիչ են դուրս եկել բրիտանական երկու ակումբներ՝ Մանչեսթր Սիթին և Չելսին։

Նախապես որոշված էր եզրափակիչը մայիսի 29-ին անցկացնել Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում։ Բայց Թուրքիան դասվել է Covid-19-ի համավարակի կարմիր ցանկում, ինչը նշանակում է` բրիտանացի երկրպագուները չէին կարող ներկա գտնվել խաղին։ Քննարկվում էր եզրափակիչը Լոնդոնում՝ Ուեմբլդոնի մարզադաշտում անցկացնելու հնարավորությունը, բայց այստեղ էլ քովիդի հետ կապված կազմակերպչական հարցեր առաջացան, և ՈւԵՖԱ-ն այսօր որոշեց եզրափակիչն անցկացնել անցկացնել Պորտոյի Estadio do Dragao մարզադաշտում, որը պատրաստ է խաղի համար։

Պորտուգալիան քովիդի կանաչ երկրների ցանկում է և կարող է հյուրընկալել ֆուտբոլի ֆաներին։ Այսօրվանից սկսվել է տոմսերի վաճառքը։ Եզրափակիչ դուրս եկած յուրաքանչյուր թիմի երկրպագուներին 6 հազարական տոմս է հասնում։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Պորտոյում անցկացնելու որոշումը անչափ ուրախացրել է քաղաքի բնակիչներին։

«Ես սուպեր ուրախ եմ այդ լուրից, նախ և առաջ որ խաղն անցկացվելու է Դրագաու մարզադաշտում, որը մեր քաղաքի խորհրդանիշն է»,- «Ռոյթերս»-ին ասել է Ռոբեն Ազեվեդոն, ով ռեստորան ունի Պորտոյով հոսող գետի ափին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG