Մատչելիության հղումներ

Խնձորեսկի մոտակայքում բանակցությունները շարունակվում են


Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտակայքում ընթանում են բանակցություններ: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ բանակցություններին հայկական կողմից մասնակցում են Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ, նաև ռուս զինվորականներ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները մեկնարկել են ժամը 4-ի մոտակայքում: Թե ինչ արդյունքներ են գրանցվել, կամ ինչ ընթացքում են բանակցությունները, որևէ տեղեկատվություն չկա:

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում միայն հաստատեց, որ բանակցություններն ընթանում են, այլ մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Հաղորդվում էր, որ բանակցություններ էին ընթանում այդ հատվածում:

XS
SM
MD
LG