Իսրայելն ու պաղեստինյան «Համաս» խմբավորումը շարունակում են հրթիռակոծությունները, աճում է զոհերի թիվը։
Այսօր առավոտյան Իսրայելի օդուժի հարվածներից Գազայում ևս մեկ բնակելի շենք է փլուզվել։ Պաղեստինյան կողմը հաղորդում է, որ վերջին երեք օրվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի։
Իսրայելական կողմում 7 մարդ է զոհվել։ Իսրայելի օդը պաշտպանում է «Երկաթե գմբեթ» կոչվող հակաօդային պաշտպանության համակարգը, որը ոչնչացնում է պաղեստինյան հրթիռների մեծ մասը։ Իսրայելական բանակի տվյալներով՝ Գազայի հատվածից ավելի քան 1500 հրթիռ է արձակվել Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ։