Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի


Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը այսօր հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Արա Այվազյանն ընդգծել է, որ ուժի կիրառումը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորումը և խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

Դավիդ Զալկալիանին Հայաստան է ժամանել այսօր՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG