Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին


Մեղադրանք է առաջադրվել «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին, հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ):

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ մայիսի 11-ին «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մտել է նույն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, որտեղ աշխատանքային խնդիրների շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով առաջացել է վիճաբանություն: Այդ ժամանակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը և նրա հետ աշխատասենյակ մտած անձինք հարվածներ են հասցրել բաժնի պետի մարմնի տարբեր մասերին, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը համակարգչի ստեղնաշարով հարվածել է նրա գլխին, իսկ նրանցից մեկը՝ կոտրել վերջինիս պատկանող համակարգիչը և ստեղնաշարը, նախնական տվյալներով, պատճառելով շուրջ 1 միլիոն 500 հազար դրամի գույքային վնաս:

Նույն օրը վարչական շրջանի ղեկավարը և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG