Մատչելիության հղումներ

Սյունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները փորձել են աշխատանքներ իրականացնել, հայկական կողմի միջոցառումներից հետո դադարեցրել են


ՀՀ ԶՈՒ սպաները Սյունիքի՝ Ադրբեջանին սահմանամերձ հատվածներից մեկում, արխիվ
ՀՀ ԶՈՒ սպաները Սյունիքի՝ Ադրբեջանին սահմանամերձ հատվածներից մեկում, արխիվ

Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

«Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում Պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց», - ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG