Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը ցանկանում է կրկին զբաղեցնել Իրանի նախագահի պաշտոնը


Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցանկանում է մասնակցել հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին այսօր հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ տեղեկացնելով, որ Ահմադինեժադն այսօր նախագահի պաշտոնում առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ է ներկայացրել իսլամական հանրապետության Ներքին գործերի նախարարություն։

Ահմադինեժադը Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից 2013 թվականներին, դրանից առաջ պաշտոնավարել է որպես Թեհրանի քաղաքապետ։

Ահմադինեժադը մտադիր էր մասնակցել նաև 2017 թվականի նախագահական ընտրություններին, սակայն նրա առաջադրումը արգելափակվել էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից։

XS
SM
MD
LG