Մատչելիության հղումներ

Լավրովը հուսով է, որ ականապատված տարածքների քարտեզների հարցը կլուծվի


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքում հույս է հայտնել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջիկայում կփոխանցի ականապատված տարածքների քարտեզները: Այդ մասին նա ասել է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ այսօրվա համատեղ ասուլիսում:

«Մենք մի քանի օր առաջ Երևանում դա քննարկել ենք, ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարության մոտ կա այդ խնդիրը լուծելու անհրաժեշտության գիտակցումը, առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն արվել են, և ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարներին, ենթադրում ենք, որ գործընթացն էապես կարագանա, և դա թույլ կտա ամբողջությամբ լուծել խնդիրը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ըստ Լավրովի, Ռուսաստանը ղարաբաղյան պատերազմից հետո ծագած բոլոր մարդասիրական հարցերի հնարավորինս արագ կարգավորման կողմնակից է:

«Նկատի ունեմ և՛ զոհվածների աճյունների վերադարձը, և՛ անհետ կորածների ճակատագիրը պարզելը, և՛ ռազմագերիների վերադարձը, և՛ ինչպես ասում են, պատերազմի նյութական մնացորդների, տվյալ պարագայում՝ ականների հարցի լուծումը», - ասել է Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG