Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Սերգեյ Լավրովին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետի ու արտգործնախարարի պաշտոնակատարների հետ։ Երևան այցից հետո՝ մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կլինի նաև Բաքվում։