Մատչելիության հղումներ

Դատարանը վարույթ է ընդունել Նավալնու հայցն ընդդեմ Պուտինի խոսնակի


Մոսկովյան դատարանը վարույթ է ընդունել Ալեքսեյ Նավալնու հայցն ընդդեմ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի։ Ազատազրկված ընդդիմադիր գործիչը պահանջում է, որ Դմիտրի Պեսկովը Կրեմլի պաշտոնական կայքում հերքի իր այն հայտարարությունը, թե Նավալնու հետ աշխատում են ամերիկյան հետախուզության մասնագետները, և այն, ինչ նա հայտարարում է նախագահ Պուտինի դեմ, թելադրվում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից։

Պուտինի կոշտ քննադատ Նավալնին այժմ բանտում է՝ ըստ իրավապաշտպանների, շինծու մեղադրանքներով։ Նա իր իսկ հայցի քննությանը կարող է մասնակցել, եթե ցանկանա, կամ եթե դատարանը դա հնարավոր համարի, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

XS
SM
MD
LG