Մատչելիության հղումներ

Լավրովը Երևան է գալիս՝ պնդելու ճնշումները, համոզված է Տիգրան Խզմալյանը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան: Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի վարչապետի ու արտգործնախարարի պաշտոնակատարների հետ։

«Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչ, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի կարծիքով` ՌԴ արտգործնախարարը Հայաստան է գալիս` պնդելու, որ պետք է ընդունել «Լավրովի պլանը»: Ստորև ներկայացնում ենք հատվածներ Խզմալյանի հետ հարցազրույցից.

«Ազատություն» - Ինչո՞ւ է Լավրովը Երևան և ապա Բաքու այցելում:

Տիգրան Խզմալյան - Լավրովն այցելում է Բաքու` նշելու Հաղթանակի օրը: Կարծեմ` իրենք շատ ուշադիր են այդ մայիսի 8, մայիսի 9, կարծեմ` դրա հետ է համընկնում: Հայաստան նա այցելում է որպես պարտված երկիր` շարունակելու ճնշումը, շարունակելու պնդել, որ պետք է ընդունել այդ չարաբաստիկ` «Լավրովի պլանը», բայց դրանք չեն իրականանալու, և այդ ճիգերն ավելի շատ նման են հոգեվարքի, բայց չի լինելու:

«Ազատություն» - Պարո՛ն Խզմալյան, հայաստանյան քաղաքական դաշտում հատկապես պատերազմից հետո հետին թվով շատ կա այդ իշխող տեսակետը, որ «Լավրովի պլանը» շատ էլ լավ բան էր, եթե ժամանակին համաձայնեինք, խուսափելու էինք 4 հազար զոհերից, այս իրավիճակում լավագույն տարբերակը հենց «Լավրովի պլանն» էր:

Տիգրան Խզմալյան - Ես նրանց անվանում են ռուսակցություններ, և նրանց բոլորին միավորում է մի բան` իրենք բոլորն ընդունում են Հայաստանի վասալային, ստրկական վիճակը` Ռուսաստանից կախվածությունը:

«Ազատություն» - Հնարավո՞ր է հիմա այս իրավիճակում վերականգնել Մինսկի խումբը, եթե օրինակ` Ադրբեջանն ասում է` «Ղարաբաղի հարցը լոծված է», նա ուղղակի կոպտում էր Բաքու ժամանած համանախագահներին, ասում էր` ո՞վ է ձեզ կանչել, ինչո՞ւ եք եկել:

Տիգրան Խզմալյան - Այո, դա ճիշտ է, և փաստորեն Հայաստանի իշխանությունները և Ադրբեջանի իշխանությունները գործում էին փաստորեն նույն տրամաբանությամբ` կոպտում էր Բաքուն, կոպտում էր Ստեփանակերտը, եթե ոչ կոպտում, ապա համենայն դեպս խուսափում էին դրանից պաշտոնական Երևանում, բայց Մինսկի խմբի վախճանի մասին ոչ միայն ասվել էր, դա արվել էր: Մինսկի խումբը հին ձևաչափով գոյություն չունի փաստորեն, որովհետև Ռուսաստանը պայթեցրեց Մինսկի խումբը, նա դուրս եկավ Մինսկի խմբի, Մինսկի ֆորմատի ընդհանուր տրամաբանությունից:

«Ազատություն» - Եվ ամեն ինչ միայնակ արեց:

Տիգրան Խզմալյան - Այո, սակայն Մինսկի խումբը կվերականգնվի նոր ձևաչափով, դա անխուսափելի է, Պուտինն այլևս չի ասում, որ սա արդեն պատմություն է, ղարաբաղյան հարցն, ինչպես նա ասաց, լուծված է, Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, մոտավորապես այսպիսի բաներ մենք լսել ենք: Ոչ, դա այդպես չէ, այդպես չի լինի երբեք, ոչ Արցախի հարցն է լուծվելու այնպես, ինչպես իրենք էին ուզում լուծել, ոչ էլ Սյունիքի` Մեղրիի միջանցքի հանդեպ նկրտումները չեն իրականանալու երբեք: Դա միջազգային քաղաքականության տրամաբանությունն է, դա Արևմուտքի հստակ դիրքորոշումն է:

«Ազատություն» - Քաղաքական ձեր բևեռը այցը որակել է խիստ անցանկալի, անգամ նրա լուսանկարի վրա «պերսոնա նոն գրադա» էր գրված ձեր հաղորդագրությունում: Քաղաքական ուժի կողմից այսչափ կոշտ ձևակերպումները վտանգավոր չե՞ն առհասարակ:

Տիգրան Խզմալյան - Ես կարծում եմ` դրանք անհրաժեշտ են, գուցե անբավարար: Մենք փաստորեն ստիպված ենք մեզ վրա վերցնել պետության գործառույթը, դերը, և առաջին անգամ չէ, որ ստիպված ենք դա անել: Նույն տրամաբանությամբ մենք կառավարության, իշխանությունների գլխավերևից դիմում ենք Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ստանում ենք նաև պատասխաններ: Դա մեզ համոզեց, որ այս առաքելությունը պետք է շարունակվի, և հիմա մենք փաստորեն հանդգնում ենք խոսել եթե ոչ ազգի, ապա համենայն դեպս քաղաքացիական հասարակության մի ստվար զանգվածի անունից: Եվ անգամ այն հանգամանքը, որ Լավրովն իր հետ կամ իրենից առաջ բերում է երեք պատանդի` ազատագրելով նրանց` 3 գերիների:

«Ազատություն» - Այցի հետ ե՞ք կապում:

Տիգրան Խզմալյան - Ես կարծում եմ` դա ակնհայտ է, դա ակնարկ է, բայց շատ հետաքրքիր է, որ նրանք էլ են զգում երկիմաստությունն իրավիճակի, որովհետև դա նշանակում է, որ իրականում մեր գերիները պատանդ են ոչ թե Բաքվի, այլ Մոսկվայի` Կրեմլի: Սակայն այստեղ կա և մեկ այլ կարևոր իմաստ. այս ամենը հնարավոր է դառնում միայն Արևմուտքի և Հայաստանի ժողովրդավարական հասարակության` հայության համատեղ ճնշման շնորհիվ: Այդ ճնշումն է, որ ստիպում է նրանց խուսանավելով այնուամենայնիվ ընդունել, որ ոչ թե գերիների հարցը, Արցախի հարցը լուծված չէ, և ահա մենք ստանում ենք ինչճոր հստակ սիգնալներ, որ Պուտինը, բարձրագույն ղեկավարությունը Ռուսաստանի պատրաստ է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին:

«Ազատություն» - Այդ թվում և նկատի ունե՞ք Էմանյուել Մակրոնի զանգը Կրեմլ նախորդ շաբաթվա վերջին:

Տիգրան Խզմալյան - Նախևառաջ: Եվ մենք, մնալով «Ազգային ժողովրդավարական բևեռում», հիմա ջանքեր չենք խնայում, որպեսզի նախ` ժողովրդավարական ճանապարհով դառնանք Արևմուտքի համար հասկանալի և հավատարիմ դաշնակից, Հայաստանը դարձնենք այդպիսին: Մեզ կեղծ այլընտրանք են առաջարկում կամ Ռուսաստանի հետ, կամ Թուրքիայի հետ:

«Ազատություն» - Ի՞նչ անել խաղաղապահների հետ. հայկական Զինված ուժերը լավ վիճակում են, ադրբեջանական զորքերը Ստեփանակերտի մատույցներում են:

Տիգրան Խզմալյան - Ռուսական զորքերը խաղաղապահ չեն, դա թյուրիմացություն է, դա օկուպացիոն բանակ է: Ես կհամեմատեի ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում, մարտում եթե զինվորը դանակի կամ սվի հարված է ստանում, փորձառու բժիշկը երբեք չի հանուկ այդ դանակը կամ սվին, մինչև որ չի հասցնում զինվորին հոսպիտալ, որ ավելի չվատացնի: Մենք հիմա պահպանում ենք այս իրավիճակը, որպեսզի ժամանակ շահենք, խաղաղապահները կարող են լինել միայն չեզոք երկրներից` ըստ Մինսկի ֆորմատի: Ահա ինչու ենք մենք պնդում Մինսկի ֆորմատը, և նրանք կգան սկանդինավյան երկրներից, թե այլ երկրներից: Դա թույլ կտա մեզ շահել ժամանակ, վերակառուցել բանակը և վերաֆորմատավորել մեր քաղաքական դիրքորոշումներն աշխարհում:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG