ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր մեկնում է Ուկրաինա՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու Վաշինգտոնի աջակցությունը՝ Ռուսաստանի հետ խորացող ճգնաժամում։
«Պետքարտուղարի այցը վկայում է ռուսական ագրեսիայից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու՝ Նահանգների անսասան հաստատակամության մասին», - այցից առաջ հայտարարել է Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Շաբաթներ առաջ Մոսկվան հավելյալ ուժեր էր կենտրոնացրել 2013 թվականից բռնակցված Ղրիմում ու Ուկրաինայի հետ սահմանին՝ լուրջ մտավախություններ առաջացնելով Արևմուտքում։ Ապրիլի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե սկսում է ետ քաշել զորքերը։