Մատչելիության հղումներ

Թուրքիան և Եգիպտոսը խորհրդակցություններ են սկսում՝ հարաբերությունները կարգավորելու համար


Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի համայնապատկեր, արխիվ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի համայնապատկեր, արխիվ

Թուրքիան և Եգիպտոսը երկօրյա քաղաքական խորհրդակցություններ են սկսում՝ հակասությունները հարթելու, հարաբերությունները կարգավորելու համար։ Տարածաշրջանի մրցակից երկրները կհանդիպեն Կահիրեում՝ փոխարտգործնախարարների մակարդակով:

«Փաստահավաք այս քննարկման նպատակն է կենտրոնանալ անհրաժեշտ այն քայլերի վրա, որոնք կարող են տանել հարաբերությունների կարգավորման», - հայտարարել է Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Երկու երկրների հարաբերությունները սրված են 2013 թվականից, երբ Եգիպտոսի ներկայիս նախագահ, այն ժամանակ՝ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին տապալեց երկրի առաջնորդ Մուհամեդ Մուրսիին, ում աջակցում էր Թուրքիան։ Սկիզբ առած լարվածության արդյունքում 2013-ի աշնանը պաշտոնական Կահիրեն երկրից արտաքսել էր Թուրքիայի դեսպանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG