Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ծրագիր է հրապարակել


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ, 11-ը հունվարի, 2021թ․
ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ, 11-ը հունվարի, 2021թ․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ծրագիր է հրապարակել, ըստ որի՝ մինչև հուլիսի 4֊ը Ամերիկայի չափահաս բնակչության 70 տոկոսը կամ 160 միլիոն մարդ պետք է պատվաստված լինի։

Բացի այդ, նախատեսվում է նաև սկսել 12֊15 տարեկանների պատվաստումը` որքան հնարավոր է շուտ։

Վերջին տվյալներով՝ 105 միլիոն ամերիկացի արդեն իսկ պատվաստվել է, օրական երկրում պատվաստվում է մոտ 1 միլիոն մարդ։ Այս ցուցանիշով Նահանգները առաջիններից մեկն է աշխարհում։

«Երկու ամսից եկեք նշենք մեր Սնկախության օրը և ազատումն այս վիրուսից։ Մենք կարող ենք հասնել այդ նպատակին», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

XS
SM
MD
LG