Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկն, այսօր այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց:
Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ, ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:
Երեկ Բաքվից 3 հայ գերիներ վերադարձան Երևան։ Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 72-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։
Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։