Մատչելիության հղումներ

Բաշար ալ-Ասադը՝ Սիրիայի նախագահի թեկնածու


Սիրիայի Սահմանադրական դատարանը վավերացրել է մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Բաշար ալ-Ասադի առաջադրվելու դիմումը:

Սահմանադրական դատարանն այսօր հաստատել է ևս երկու թեկնածուների՝ Աբդալահ Սալում Աբդալահի և Մահմուդ Ահմեդ Մարեի թեկնածությունները:

«Այդ երեք թեկնածություններից զատ, մնացած դիմումները մերժվել են, քանի որ չեն համապատասխանել Սահմանադրության պահանջներին»,- ասել է Սիրիայի Սահմանադրական դատարանի նախագահ Ջիհադ ալ-Լահամը:

Վերլուծաբանների համոզմամբ, գործող նախագահ Բաշար ալ-Ասադն առանց դժվարության կհաղթի և չորրորդ անգամ կստանա երկիրը ղեկավարելու հնարավորություն:

Վաշինգտոնը և Սիրիայի ընդդիմությունը դատապարտել և «ծաղր» են անվանել մայիսի 26-ին նախատեսված ընտրությունները:

ՄԱԿ-ի պաշտոնյաներն ասել են, որ այդ ընտրությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված պահանջներին, որոնց համաձայն «Սիրիայի հակամարտությունը պետք է կարգավորել բացառապես քաղաքական եղանակով, իսկ ընտրությունները պետք է անցկացնել նոր Սահմանադրությամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, թափանցիկության և հաշվետվողականության բարձրագույն չափանիշներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG