Մատչելիության հղումներ

Արցախի Կարմիր շուկայում կընդլայնվի բնակարանաշինության ծրագիրը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր թաղամասի շինհարթակում ընթանում են փայտե կոնստրուկցիաներով արագ հավաքվող մոտ 140 առանձնատների տեղադրման աշխատանքները։ Կարմիր շուկա համայնքի ղեկավարը նշել է, որ, ի հավելումն նախատեսված խմբերի, Կարմիր շուկայում վերաբնակվելու ցանկություն են հայտնել ևս մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքներ։

Արցախի ղեկավարը հանձնարարել է մի շարք առանձնատների համար մշակել ընդլայնված տարբերակների նախագծեր, որոնք հնարավորություն կտան բազմանդամ ընտանիքներին տրամադրել հավելյալ սենյակներով բնակարաններ և անհրաժեշտության դեպքում նախատեսել նաև կառուցվող առանձնատների ավելի մեծ քանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG