Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն ի պաշտոնե սկսել են դուրս հանել Աֆղանստանում տեղակայած խաղաղապահ զորամիավորումները:
Վերլուծաբանների փոխանցմամբ, արևմտյան դաշինքի հեռացումը «պատերազմից ավերված երկրում քաոսային վիճակ և անորոշություն է ստեղծում»:
Աֆղանստանում հակամարտող խմբավորումների միջև դեռ չկա խաղաղություն հաստատելու համաձայնություն, ամեն օր տեղի են ունենում արյունալի գրոհներ, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են սպանվում:
Աֆղանստանում այսօրվա դրությամբ տեղակայված մոտ 3.5 ԱՄՆ-ի և մոտ 7 հազար ՆԱՏՕ-ի զինծառայողները պետք է մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը լքեն այդ երկրի տարածքը, և դրանով պետք է ավարտվի Աֆղանստանում օտարերկրյա զինուժի գրեթե 2 տասնամյակ տևած տեղակայումը:
Միացյալ Նահանգները պնդել է, որ կսկսի դուրս հանել բանակը մայիսի 1-ից, քանի որ այդ օրն է համաձայնեցվել թալիբների հետ:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ թալիբները կստանան հուժկու պատասխան այն դեպքում, եթե կփորձեն այս ընթացքում գրոհներ իրականացնել:
Աֆղանստանում անկայունության վերջին վկայությունը դարձել է երեկ Լոգարի նահանգում ականված մեքենայի պայթյունը, որի հետևանքով սպանվել է առնվազն 26 բնակիչ և ավելի քան 100-ը վնասվածք է ստացել: Ոչ մի կառույց պատասխանատվություն չի ստանձնել այդ ահաբեկչական գործողության համար: