Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակցի` Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է ռուսական կողմը:
Հաղորդվում է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, այդ թվում` եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը` ուղղված տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Այն, հիշեցնենք, համանախագահում են երեք երկրների փոխվարչապետերը:
Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերը, ներառյալ՝ առաջիկայում բարձր մակարդակի շփումները: