Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն ու Քերոլայն Քոքսը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող գերիների վերադարձին վերաբերող հարցեր


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:

Ըստ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության՝ Արարատ Միրզոյանն ու Քերոլայն Քոքսը քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների և այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին` շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու և այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար:

XS
SM
MD
LG