Ապրիլի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստվել է մոտ 2 հազար 200 մարդ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ խոսքը պետության գնած AstraZeneca և Sputnik-V, ինչպես նաև ավելի վաղ Ռուսաստանի նվիրած Sputnik-V պատվաստանյութերի մասին է։
Առայժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ՝ բուժաշխատողներ, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ։ Պատվաստումներն անվճար են և կամավոր։