Մատչելիության հղումներ

Կիպրոսը բացվում է զբոսաշրջիկների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար


Կիպրոսը մտադիր է մայիսի 10-ից բացվել 65 երկրների պատվաստված զբոսաշրջիկների համար՝ առանց բացասական թեստի և ինքնամեկուսացման պայմանի, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է զբոսաշրջության նախարար Սավվաս Պերդիոսը։

Տեղական լրատվական գործակալություններից մեկի հետ զրույցում նախարարը նշել է, որ այդ ցանկում ներառվել են նաևՀայաստանը, Կանադան, Միացյալ Նահանգները, Շվեյցարիան։

Եվրամիության անդամ Կիպրոսը պատվաստված զբոսաշրջիկներին կընդունի անկախ այն հանգամանքից, թե երբ են պատվաստվել։

Կիպրոսի տնտեսության գերակա ճյուղ համարվող զբոսաշրջությունը համաճարակի պատճառով աննախադեպ կորուստներ է կրել, 2020 թվականին եկամուտները կրճատվել են 85 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG