Մատչելիության հղումներ

Մեսրոպ Առաքելյանին կփոխարինի Տաթևիկ Ստեփանյանը. վարչապետը որոշում է ընդունել


Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը․ վարչապետն ապրիլի 23-ին որոշում է ընդունել։

Ըստ կառավարության e-gov.am կայքի՝ որոշման մեջ մասնավորապես նշված է․ - «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 116-Ա որոշման մեջ «նախարար Մեսրոպ Առաքելյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին» բառերով:

Ապրիլի 23-ին Առաքելյանը հայտարարեց, որ դադարեցնում է պաշտոնավարումը որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից։

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկը, նույն օրը ստորագրեց նրա ազատման հրամանագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG