Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով, բուժվածներինը՝ 820-ով, գրանցվել է մահվան ևս 22 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով՝ հասնելով 213 հազար 469-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 820-ով և հասել 194 հազար 900-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 467 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 965 հազար 692-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4040-ի, ևս 1002 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 527 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG