ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ հունիսին, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը` միաժամանակ ընդգծելով, որ վերջնական որոշումը կախված է մի շարք գործոններից: Կոնկրետ ժամկետներ Կրեմլը չի նշել:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին մեկնելու է Բրյուսել և Մեծ Բրիտանիա` Մեծ յոթնյակի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ դաշնակիցներին հանդիպելու: