Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Արտգործնախարարություն, որտեղ Անկարան իր խիստ բողոքն է հայտնել` 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու` նախագահ Բայդենի որոշման կապակցությամբ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, փոխարտգործնախար Սեդաթ Օնալը ամերիկացի դեսպանին ասել է, որ Բայդենի հայտարարությունը իրավական հիմք չունի, և որ Անկարան «մերժում է այն, համարում անընդունելի և դատապարտում ամենախիստ ձևով»:
«Բայդենի այդ քայլը երկկողմ հարաբերություններում մի վերք է բացել, որը դժվար կլինի ամոքել»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: