Մատչելիության հղումներ

Մակրոնը խոստանում է պայքարել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահը խոստացել է պայքարել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: «Մենք պետք է միասին պայքարենք ժխտողականության, ատելության ու բռնության դեմ», - գրել է Էմանյուել Մակրոնը Թվիթերի իր էջում, հավելելով՝ հայ և ֆրանսիացի ժողովուրդները փոխկապակցված են հավերժ։

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001 թվականին, իսկ 2019-ին Մակրոնը որոշում է ընդունել, որով ապրիլ 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG