Մատչելիության հղումներ

Թուրքիան Ստամբուլում և Լոս Անջելեսում ցուցահանդես է բացում` նվիրված հայերի կողմից սպանված թուրք դիվանագետներին


ԱՄՆ - Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ հայերի բողոքի ցույցը Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության դիմաց, հոկտեմբեր, 2020թ.
ԱՄՆ - Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ հայերի բողոքի ցույցը Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության դիմաց, հոկտեմբեր, 2020թ.

Թուրքիայի իշխանություններն այսօր Ստամբուլում և Լոս Անջելեսում ցուցահանդես են բացում` նվիրված հայերի կողմից 1970-80-ականներին սպանված թուրք դիվանագետներին:

«ԱՍԱԼԱ-ի և հայկական մյուս խմբավորումների ահաբեկչական հարձակումների հետևանքով այդ տարիներին սպանվել է Թուրքիայի 58 քաղաքացի, այդ թվում` 31 դիվանագետ», - հայտարարել է Թուրքիայի նախագահական նստավայրի հասարակական կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը:

«Սա մեր հարգանքի տուրքն է դիվանագետներին, որոնք, չնայած այդ սպառնալիքներին, շարունակել են իրենց աշխատանքը», - ասել է Թուրքիայի նախագահական նստավայրի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG